ՃՆՇՈՒՄ ԵՆ ԲՀԿ-ԱԿԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ակտիվորեն լծվել է իր եղբոր՝ Երեւանի թիվ 6 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Հովսեփյանի քարոզարշավին: Ավելին, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` նրանք փորձում են ընտրապայքարից դուրս մղել ԲՀԿ-ական Վահան Կարապետյանին, ինչի համար օգտագործում են հայտնի քրեական հեղինակության՝ հանգուցյալ Կանեւսկու Արմենի եղբորն ու նրա շրջապատին: Մեր աղբյուրների փոխանցմամբ Կանեւսկու Արմենի եղբայրն իր շրջապատով «ռազբորկաներ» է սկսել Կարապետյանի շրջապատի անձանց հետ, փորձել է ստիպել ԲՀԿ-ական թեկնածուին ինքնաբացարկ հայտնել: Թիվ 6 ընտրատարածքում կատարվածի մասին լուրերը հասել են ընդհուպ Սերժ Սարգսյանին, որն անձամբ է միջամտել ու դադարեցրել ՀՀԿ-ԲՀԿ հասունացող պատերազմը: Ռուբեն Հովսեփյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Կանեւսկու Արմենի եղբայրն իր տարածքի բնակիչ է եւ ենթաշտաբ է բացել: Սակայն հերքեց, որ մրցակից թեկնածուի դեմ ճնշումներ կան: «Նման բան չկա, սուտ է»,-հայտարարեց Հովսեփյանը:




Լրահոս