Ամերիկյան WCIA-TV հեռուստաալիքի հաղորդավար Դեյվ Բենտոնը ուղիղ եթերում պատմել է հեռուստադիտողներին, որ իրեն չորսից վեց ամսվա կյանք է մնացել: Տղամարդու մոտ հայտնաբերվել է ուղեղի քաղցկեղ, որը ենթակա չէ վիրահատության: Չնայած դրան, Բենտոնը պահպանում է հանգստությունը և ժպիտով է նայում ապագային, տեղեկացնում է Mirror-ը:
Երկու երեխաների հայրն իր գործընկերոջը և ողջ երկրին պատմել է, որ իր օրերը հաշված են: «Բժիշկներն ինձ ասել են, որ իմ քաղցկեղը հասել է վերջին փուլին և ուռուցքը հնարավոր չէ վիրահատել: Այդուհանդերձ, ես հանգստություն եմ պահպանում և հավատում, որ ինձ տրված վերջին օրերն ամենալավը կլինեն իմ կյանքում: Քրիստոնյա լինելով՝ ես հավատում ե, որ ամեն բան կատարվում է Աստծո կամքով, և իմ ճակատագիրը Բարձյալի ձեռքերում է», – հայտարարել է Դեյվ Բենտոնը:
Լրագրողը, որը WCIA-TV հեռուստաալիքով 9 տարի նորություններ էր հաղորդում, իր հեռուստադիտողներին կոչ է արել նման փորձության դեպքում տոկուն լինել: «Ձեզ ինձնից էլ շատ է օգնություն անհրաժեշտ», – հայտարարել է ամերիկացին: