Այն, ինչ մեզ առաջարկում են, բանանային պետությունների ուղին է. Լ. Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր, մինչ Սահմանադրական բարեփոխումների մասին իր տեսակետն արտահայտելը, որոշեց ներկաներին «ուրախացնել» և անեկդոտ պատմեց:

«ՍՄԿԿ-ի հերթական համագումարն է, չուկչան մասնակցում է: Համագումարի ժամանակ ասվում  է. «Все в нашей стране делается ради человека», չուկչան էլ պատասխանում է «Я знаю имя этого человека»:

Անցնելով արդեն սահմանադրական բարեփոխումների մասին քննարկումներին՝ Զուրաբյանը նշեց, որ ամենակարևոր հարցը հետևյալն է՝ արդյոք սահմանադրական փոփոխությունները պատճառաբանված են, հիմնավորված:

«Նախ ճշտենք, թե ինչ են առաջարկում: Արդյոք մեզ առաջարկո՞ւմ են սահմանադրական փոփոխություններ, թե մի այլ բան, ասենք, նոր Սահմանադրություն: Այստեղ ստիպված ենք բացահայտել առաջին բլեֆը. սահմանադրական փոփոխություններիկ տակ մեզ ուզում են հրամցնել նոր սահմանադրություն, որի տակ խորհրդարանական համակարգի մոդելն է ներդրված, բայց արդյոք դա մեզ անհրաժե՞շտ է», – ընդգծեց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝  Սերժ Սարգսյանի ռեժիմը ցանկանում է իրականացնել կառավարման համակարգի փոփոխություն: «Այն, ինչ մեզ առաջարկում են, բանանային պետությունների ուղին է», – եզրափակեց նա:

Զուրաբյանի խոսքով՝ այն, որ հինգ հոգի ունեցող ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է փոփոխություններին, հիմք չի տալիս ենթադրելու, որ դրանք անհրաժեշտ են:

«Դրանք արվում են մեկ բանի համար, որ Ս. Սարգսյանը հավերժ իշխի Հայաստանում, իսկ մենք այդպիսի  բան երբեք թույլ չենք տա». – հայտարարեց նա:




Լրահոս