Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ Զինեդին Զիդանը սատար կանգնեց կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին: Նրա խոսքով` կիսապաշտպանի՝ հավաքականում ելույթներն ավարտելու մասին որոշումը պետք է հարգել, այլ ոչ թե ինչ-որ պատիժներ սահմանել:
«Ռիբերին դեռ կարող է Ֆրանսիայի հավաքականին օգուտներ բերել: Ես կարծում եմ, որ երբ ֆուտբոլիստը որոշում է կայացնում այլևս չվերադառնալ հավաքական, ապա նրա ընտրությունը պետք է հարգել, այլ ոչ թե սանկցիաներ կիրառել», – հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին զայրացրել է Ռիբերիի որոշումը, և նա հայտարարել է, որ հավաքականում ելույթ չունենալու դեպքում՝ ֆուտբոլիստի հանդեպ պատիժ կկիրառվի: