Ռուսաստանում վարորդները կարող են նկարահանել իրենց մասնակցությամբ վթարը և հեռանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հոկտեմբերից Ռուսաստանում կդյուրացվի ՃՏՊ-ների ձևակերպումը: Կառավարության նման որոշումն արդեն ստորագրել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այսուհետ վթարից հետո վարորդները կկարողանան ինքնուրույն նկարահանել վթարը և ազատել ճանապարհը: Գործող կանոնների համաձայն, եթե վթարի հանգամանքները վարորդների մոտ տարաձայնություններ չեն առաջացում, նրանք կարող են ինքնուրույն լրացնել փաստաթղթերը ապահովագրական ընկերության համար, այնուհետև այն հաստատել ճանապարհատրանսպորտային մոտակա պարեկակետում, տեղեկացնում է РИА Новости-ին:

Եթե ՃՏՊ-ի հետ կապված տարաձայնություններ կան, ապա անհրաժեշտ է սպասել ճանապարհատրանսպորտային ոստիկանությանը այն նույն դիրքում, որում կատարվել էր դեպքը: Խոշոր քաղաքներում անգամ աննշան վթարները մեծ խցանումների պատճառ են դառնում:

Այժմ ՃՏՊ-ի մասնակիցները կարող են նկարահանել այն տեսախցիկով կամ լուսանկարել: Ընդ որում, նրանք պետք է ինքնուրույն որոշեն նաև վնասի մոտավոր չափը:

Նոր կարգի չի տարածվում տուժածների առկայությամբ պատահարների վրա: Այդ դեպքում պարտադիր պետք է կանչել շտապ օգնություն և ոստիկանության աշխատակիցներին:




Լրահոս