Բաքվի Baku Steel Company գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է 1news.az-ը, պայթյունը տեղի է ունեցել գործարանի թթվածնային ցեխում՝ գազի բալոնի ստուգման ժամանակ:
Պայթյունի հետևանքով զոհվել է ցեխի վարիչ Ռասիմ Հուսեյնովը: Գործարանի երկու աշխատակիցներ՝ մայրաքաղաքի բնակիչներ Սախիլ Բայրամովը և Զաֆար Ագաևը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: