ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժառանգություն» խմբակցության կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ ներկայացրեց, թե ինչու է «Դաշնակցություն»-ը կողմ քվեարկելու Սահմանադրական փոփոխություններին:
Նա առաջնահերթ, կարևոր հանգամանք համարեց այն, որ սահմանադրական փոփոխություններով նախատեսված է անկախ ինքնուրույն դատական համակարգի ձևավորումը: «Ես համաձայն եմ, որ բազմաթիվ դրույթներ կան, որ չեն իրագործվում, բայց դրա պատճառն այն չէ, որ իշխանություններն ապաշնորհ են, այլ որ այդ դրույթներից շատերը հռչակագրային են: Մենք պետք է պահանջենք և պարտադրենք մեր ուզած փաթեթը»,- հայտարարեց Ա. Մինասյանը:
«Այո՛, անհրաժեշտ են սահմանադրական մակարդակում փոփոխություն»,- նշեց նա և կոչ արեց լսել 124-ամյա կուսակցությանը: