Սեպտեմբերի 16-ի առավոտյան Թբիլիսիի կենտրոնում հրդեհ է բռնկվել «Ցիգանսկի» կոչվող շուկայում. տեղեկացնում է Интерфакс-ը:
Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ժամանել մոտ 20 հրշեջ բրիգադ: Ինչպես նշել են քաղաքային ԱԻՆ-ում, հրշեջները գործել են օպերատիվ կերպով և թույլ չեն տվել, որ կրակը վնասի մոտակա բնակելի տները: Շուկայում այրվել է հագուստի և կոշկեղենի մոտ երկու տասնյակ վաճառատեղ:
Հրդեհի ժամանակ ոչ ոք չի տուժել:
Վնասի ընդհանուր չափն առայժմ չի հրապարակվել: Վաճառողների խոսքով՝ նրանք «բազմահազարանոց» կորուստներ են կրել:
«Грузия Online»-ի տեղեկատվության համաձայն՝ վաճառողները համոզված են, որ խոսքը հրկիզման մասին է: Նրանց տվյալներով՝ շուկայի տարածքը նախկինում ցանկանում էին վաճառել՝ ավտոկանգառ կամ հիպերմարկետ կառուցելու համար: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել հրդեհի հանգամանքները պարզելու ուղղությամբ: