Ժողովրդի պահանջը տնտեսական փոփոխություններն են. ԲՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առաջ է քաշվել արհեստական օրակարգ՝ առանց բավարար հիմնավորումների, առանց հասարակական պահանջի, առանց հիմնավոր փաստարկների:

Սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անունից այս մասին հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Սահմանադրական բարեփոխումների գաղափարը հասարակության մեջ հիմնավոր կասկածներ է առաջացրել: Վստահաբար, Հայաստանում այսօր առկա հիմնական խնդիրներից որևէ մեկը պայմանավորված չէ Սահմանադրությամբ, դրա անկատարությամբ, որևէ նորմի առկայությամբ կամ բացակայությամբ։ Երկրի նախագահը, հանրապետական ազդեցիկ գործիչներից շատերը, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանը, Արմեն Աշոտյանը, Արդարադատության նախկին նախարարը ոչ վաղ անցյալում հիմնավորում էին, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում ընդունելի չէ կառավարման պառլամենտական համակարգը, որ պառլամենտական համակարգը ֆաշիզմի նախադրյալներ է ստեղծում և նմանատիպ այլ հիմնավորումներ:

Հիմա ի՞նչ փոխվեց այս մեկ – մեկուկես տարվա ընացքում: Արդյոք Հայասատանը դադարե՞ց պատերազմի վտանգի տակ գտնվելուց, թե՞ բոլովին վերջերս չէր, որ ագրեսիվ գործողություններ էին ծավալվում սահմաններում: Ի՞նչը ստիպեց միանգամից, այսքան կտրուկ փոխել համոզմունքը», – ընդգծեց նա:

Նրա  խոսքով՝ այստեղ դրվում է վերարտադրման խնդիր, ինչն էլ անընդունելի է և անթույլատրելի: Պատգամավորն ընդգծեց, որ խնդիրն այն է, թե կան արդյոք սահմանադրական բարեփոխումների հասարակական սպասումներ և տրամադրություն:

«Իհակե, ոչ: Դահլիճներում, փակ սենյակներում նստելուց բացի՝ բարձր ամբիոններից ամպագորգոռ հայտարարություններ անելուց առաջ դո՛ւրս եկեք փողոց: Ձեզանից ո՞վ է հիշում, թե վերջին անգամ երբ է փողոցում հանդիպել և խոսել քաղաքացիների հետ: Խոսե՛ք մարդկանց հետ, հարցրե՛ք՝ ինչ ակնկալիքներ ունեն: Այսօր ժողովրդի պահանջը ոչ թե սահմանադրական բարեփոխումներն են, այլ՝ տնտեսական: Այսօր ժողովրդի պահանջը կյանքի մեջ փոփոխություններն են, օրվա հացի խնդիրները: Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն արտագաղթի կասեցման ուղղությամբ, այլ ոչ թե շեղվեն՝ մտնելով խնդրահարույց և բարդ քննարկումների մեջ, ինչն իր հերթին կարող է ապակայունացնել երկիրը: Պետք են սահմանադրական բարեփոխումներ», – եզրափակեց նա:




Լրահոս