Այսօր փախուստի դիմած կալանավորին սպառնում է ևս 3 տարվա ազատազրկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկանում է, որ այսօր ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Մայիսի 20-ին կալանավորը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Նշանակվել է ծառայողական քննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

59-ամյա Սուրեն Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթերի կեղծում), 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը` առանձնապես խոշոր չափերով), 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի, 1-ին կետերով (ապօրինի ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը` խոշոր չափերով):

Քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնեցին, որ փախուստի դիմելու առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փախուստը կալանավայրից պատժվում է  ազատազրկմամբ` 3 տարի ժամկետով): Միջոցներ են ձեռնարկվում կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս