Այսօր տեղի է ունենալու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստը: Սպասվող կադրային փոփոխությունների մասին լուրերն այնքան էլ հավանական չեն:
Armlur.am-ը ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ նիստի ընթացքում կադրային փոփոխությունների հարց չի նախատեսվում քննարկվել:
Հիշեցնենք, որ խորհրդի նիստից առաջ տեղեկություններ էին տարածվել, որ «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավար կազմում տեղափոխություններ ու նշանակումներ են լինելու, մասնավորապես նշվում էր, որ պաշտոնը լքելու է Վիկտոր Ռեբեցը և տեղափոխվելու է Մոսկվայի մասնաճյուղ: Ընկերությունում տեղի ունեցող չարաշահումները վերջին շրջանում հաճախակիացել էին, ինչն էլ տրամաբանորեն պետք է հանգեցներ ՀԵԿ-ի ղեկավար կազմի թարմացման: