
Նիդեռլանդների հարավում 150 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է The News Tribune-ը, վթարի պատճառ է դարձել խիտ մառախուղը:
Պատահարի զոհ է դարձել 2 մարդ, տուժածների ստույգ թիվն առայժմ հայտնի չէ: Վարորդներից և ուղևորներից շատերը փակված են մնացել իրենց ավտոմեքենաներում: Վթարի վայրում աշխատել է շտապօգնության 520 մեքենա:
Ոստիկանությունում միջադեպը «սարսափելի քաոս» են անվանել և զգուշացրել, որ օրվա ընթացքում նման բան կարող է կրկնվել:
Միջադեպը տեղի է ունեցել պիկ ժամին Ամստերդամից 150 կմ հեռավորության վրա: Վթարից հետո ավտոճանապարհը երկու ուղղություններով փակվել է: