Ռուբլին կարժեզրկի նաև եվրոն. Զոյա Թադևոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբլու արժեզրկումն անմիջական կապ ունի Հայաստանում կատարվելիք դրամական փոխանցումների հետ:

«Մեր հայրենակիցներից շատերը աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, բացի այն որ նրանք իրենց հարազատներին դրամական փոխանցումներ են կատարում, իրենք ևս որոշակի անձնական ծախսեր են անում, հետևաբար ծախսերը, որ նրանք կատարում էին մինչ այդ, հիմա ավելի շատ միջոցներ կպահանջեն»,- կարծում է տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:

Բացի այդ, տնտեսագետի կարծիքով, կթանկանան նաև Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ապրանքները, այդ պատճառով հայ արտադրողը նույնպես կթանկացնի Ռուսաստանից ներկրված համանման ապրանքը:

«Ռուբլու արժեզրկումը կարժեզկի նաև եվրոն, քանի որ Եվրոպան Ռուսաստանի մեծ գործընկերներից է, առևտրի պայմանների մեջ նրանք ավելի մեծ պարտություն կկրեն»:

 




Լրահոս