Հանգուցյալներին կարելի է հիշել նաև աշխատանքային օրերին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակության աշխատող հատվածը պարբերաբար բախվում է հետևյալ փաստին. հանկարծ պարզվում է, որ առաջիկա երկուշաբթին ոչ աշխատանքային է ու փոխարենը շաբաթ օրն է աշխատանքային լինելու:

Թե որն է վերջին տարիների այս նորարարության բուն իմաստը, որևէ մեկը լիարժեքորեն չի կարողանում հիմնավորել: Հասարակությունն էլ առանձնապես սիրով չի ընդունում աշխատանքային օրերն անսպասելիորեն տեղափոխելու ժամանակ առ ժամանակ կրկնվող պարտադրանքը:

Armlur.am-ի զրուցակիցների շրջանում քիչ չէին դժգոհ մարդիկ: Թեև ոմանք էլ նշեցին, որ արժե աշխատանքային երկուշաբթիներն ազատ օր հայտարարել այս կամ այն եկեղեցական արարողությանը լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից օգտվելու համար:

Այնուամենայնիվ, խնդիրն այնքան էլ ժամանակի պակասի մեջ չէ, քանի որ ինչպես մեր հարցվածներից մեկը նշեց, ցանկության դեպքում օրվա խորհրդին կարելի է հետևել նաև աշխատանքային ժամի ավարտից հետո:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս