Խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգություն», վաղն իրենց հերթական նիստն են անցկացնելու, որի ժամանակ վերջապես կհայտարարեն Երևանում անցկացվելիք միասնական հանրահավաքի օրը: Այս մասին «Քառյակի» դեռևս անցած նիստի ժամանակ հայտարարել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հայտնի է, որ վաղվա նիստի օրակարգում, բացի այդ հարցից, քննարկվելու է նաև մարզային այցելությունների հարցը, և գրաֆիկ է որոշվելու:
Հիշեցնենք, որ խորհրդարանական չորս ուժերը որոշել են համապետական հանրահավաք անցկացնել: Իսկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը որոշել են մարզային հանդիպումներ ունենալ, որտեղ ներկայացնելու են Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ իրենց կարծիքը: