Աստանայի թիվ 76 միջնակարգ դպրոցում աշակերտներից մեկը սպանել է իր համադասարանցուն. գրում է Tengrinews-ը:
Ինչպես հայտնի է դարձել, 8-րդ դասարանի աշակերտների միջև վեճ է բռնկվել, ինչի հետևանքով էլ նրանցից մեկը մյուսին հարվածել է գրիչով: Դպրոցականը ստացված վնասվածքից տեղում մահացել է:
Կատարվածի հետ կապված՝ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Անցած տարի Ղազախստանում դատախազությունը գրանցել է դեռահասների շրջանում հանցավորության նվազում: Միաժամանակ, նշվել է, որ դեռահասների կողմից կատարված հանցանքների թվում մեծացել է սպանությունների, առողջությանը վնաս հասցնելու և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի թիվը: