![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/pic_533d3804ce090a7f961c47cfc684507d.jpg)
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ Ավտոմայդանի և «Աջ սեկտորի» ներկայացուցիչները բռնել են պատգամավոր Վիտալի Ժուրավսկուն և գցել նրան փողոցում դրված աղբամանի մեջ: Այդ մասին հայտնում է ուկրաինական «Վզգլյադ» պարբերականը:
Ինչպես նշում է УНИАН-ը, մարդիկ թույլ չէին տալիս Ժուրավսկուն դուրս գալ աղբամանից և մեղադրում էին նրան այն բանում, որ «նրա նմանների պատճառով զոհվում են իրենց եղբայրները»:
Հարձակվողները հարվածել են պատգամավորին անվադողով, նրա վրա հրկիզվող հեղուկ լցրել և սպառնացել այրել նրան: Հաշվեհարդարը կանգնեցրել են իրավապահները: