armlur.am-ը տեղեկացնում է, որ նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված 61-ամյա Ռաֆայել Մանուկյանն ապրիլի 22-ին` ժամը 11:45-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ժամը 14:00-ի սահմաններում բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Ռ. Մանուկյանը մահացել է: Նախնական ախտորոշումը` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում: Ռ. Մանուկյանը 2006թ. մարտի 31-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով (սպանություն):
ՄԱՀԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ