ԱՐՄԱՎԻՐԻՑ ԳՅՈՒՄՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու Կոշտոյան 231/356 տնակում բնակվում է Դրմեյանների 9-հոգանոց ընտանիքը: Ընտանիքի անդամներից 4-ը անչափահաս են: Ընտանիքի մոր` Ալինա Դրմեյանի խոսքերով` նրանց ավագ դուստրը փոքր հասակում տառապել է ալերգիկ հիվանդությամբ, ինչի պատճառով էլ իրենք 12 տարի առաջ Արմավիրից տեղափոխվել են Գյումրի: Երկու տարի առաջ նրանք մեծ դժվարությամբ կարողացել են հաշվառվել Գյումրու այդ տնակի հասցեում, որի արդյունքում  օգտվում են սոցիալական նպաստից: Դրմեյանների ընտանիքի ավագ որդին` 22-ամյա Ալբերտը, 2 տարի առաջ` բանակից զորացրվելուց անմիջապես հետո, մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Ընտանիքի մայրը նշեց, որ որդին չի ցանկանում վերադառնալ` տնակում նույնիսկ քնելու տեղ չունենալու պատճառաբանությամբ:




Լրահոս