Տոտտին հույս ունի, որ «Ռոմա»-ն ավելի լավ հանդես կգա, քան Սպալետիի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին հիշել է այն ժամանակները, երբ իրենց մարզում էր Լուչանո Սպալետին: Կիսապաշտպանը հույս է հայտնել, որ այս մրցաշրջանում իրենք Չեմպիոնների լիգայում ավելի լավ ելույթ կունենան, քան նախորդ մարզչի ժամանակ:

«Մեզ դժվար խումբ է բաժին հասել, և ինձ դա դուր է գալիս: Եվրոպայում մրցակցիներն ավելի ուժեղ են, քան Իտալիայում, քանի որ ավելի որակյալ ֆուտբոլիստներ ունեն, այդ պատճառով էլ նրանք հեշտությամբ են հաղթանակներ տոնում: Ես հույս ունեմ, որ մեր ելույթները Չեմպիոնների լիգայում կլինեն ավելի հաջող, քան այն ժամանակ, երբ հանդես էինք գալիս Սպալետիի գլխավորությամբ», – կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «Ռոմա»-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Սպալետին մարզել է «Ռոմա»-ն 2005-2009թթ. : Մարզչի ամենամեծ հաջողությունը Չեմպիոնների լիգայում եղել է 1/4-րդ եզրափակիչ դուրս գալը: Չեմպիոնների լիգայի առաջին՝ «Ռոմա»-«ԲԿՄԱ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:




Լրահոս