«Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցների շարքերը համալրվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 19-ին նախատեսում է անցկացնել հերթական բողոքի ակցիան, որն անվանվում է «համախմբման բողոք»:

Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում սեպտեմբերի 19-ին, ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածն իրենց տներում անջատել լույսերն ու էլեկտրական բոլոր սարքավորումները` ի նշան բողոքի ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Armlur.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն ասաց, որ այս և մնացած այլ նախաձեռնություններին, որոնք միտված են քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, միայն կողմ է:

«Ինքս պատրաստ եմ այդ նախաձեռնության ակունքներում կանգնելուն և նմանատիպ նախաձեռնություններին միայն կողմ եմ»,- նշեց մամուլի խոսնակը` հավելելով, որ դրական կերպով է արձագանքում սեպտեմբերի 19-ին սպասվելիք իրադարձություններին նաև որպես հասարակ քաղաքացի:




Լրահոս