
Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 38546 քաղաքացի:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 3846 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալիզացվել է 774 քաղաքացի:
Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 507 երեխա` 273 տղա և 234 աղջիկ: