«Զենիթ»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին նշել է, որ Իտալիայում ֆուտբոլային հանդիպումների մթնոլորտն անհանգիստ է: Նրա խոսքով, երկրպագուները պետք է հանգիստ արտահայտեն իրենց զգացմունքներն ակումբի պարտության դեպքում:
«Այլ երկրներում խաղերն ավելի հանգիստ միջավայրում են անցնում: Պետք է պարտվել սովորել, որպեսզի երկրպագուներին ետ բերենք մարզադաշտ:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա ֆավորիտները նախկինի պես նույնն են մնացել. «Ռեալ», «Բավարիա», «Բարսելոնա»: Հիանում եմ նաև «Ատլետիկո»-ի խաղով ու Սիմեոնեի աշխատանքով», – հայտնել է Սպալետին: