ԿԱՇԱՌՔ` ԱՂՑԱՆԻ ՏԵՍՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի ոստիկանության աշխատակիցը խիստ նկատողություն է ստացել այն բանի համար, որ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտած մի ռեստորանի տիրոջից կաշառք է վերցրել` աղցանի տեսքով: Հետաքննության տվյալներով` 2011-ի սեպտեմբերին ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է մի ավտոմեքենա, որի վարորդը անվտանգության գոտիներն ամրացրած չի եղել: Ոստիկանը պահանջել է նրա վարորդական վկայականը: Վարորդը պատասխանել է, որ այն մոռացել է իրեն պատկանող ռեստորանում եւ առաջարկել է ոստիկանին միասին գնալ հաստատություն եւ այնտեղից վերցնել փաստաթղթերը: Ոստիկանն օրինազանցին ուղեկցել է մինչեւ ռեստորան, այնուհետեւ ասել, որ չի տուգանի, եթե վերջինս իրեն աղցան հյուրասիրի: Գործը փակվել է խիստ նկատողությամբ: Նրան աշխատանքից չեն հեռացնի:




Լրահոս