Անգլիայի Դուրհամ շրջանում 67-ամյա Բրայան Ուոթսոնը փայտի կտորով հարվածել է եւ սպանել 1,2 մետր երկարություն ունեցող առնետին, որը հայտնվել էր նրա ագարակում: Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում: Հնարավոր է` թոշակառուին քրեական պատասխանատվության ենթարկեն` կենդանիների հետ դաժան վերաբերվելու մեղադրանքով: Մասնագետների կարծիքով` առնետը պատկանում է կրծողների հարավամերիկյան կոյպու տեսակին, այն հայտնի է նաեւ գետի առնետ անունով: Իրավապահներն այդ մասին իմացել են այն բանից հետո, երբ կենդանուն սպանելուց հետո ագարակատիրոջ թոռնուհու ընկերն առնետի լուսանկարը տեղադրել է Twitter-ում:
ԱՌՆԵՏ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ