ԳԵՐԵԶՄԱՆՈՑ-ԿՂԶԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բրիտանացի Փիրս Կազիմիր-Մրովչինսկին Շոտլանդիայի ափերի մոտ անմարդաբնակ կղզի է գնել, որտեղ  ցանկանում է հուղարկավորվել իր կնոջ` Պաուլինայի հետ»,-գրում է Daily Mail-ը: Փոքրիկ կղզի գնելու գաղափարը Փիրսի մոտ առաջացել է այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ քաղցկեղ են ախտորոշել: «Ես շատ եմ սիրում ծովը, հենց այդ կղզում եմ ցանկանում հանգրվանել մահից հետո»,-ասել է Կազիմիր-Մրովչինսկին: Կղզում ո՛չ էլեկտրականություն կա, ո՛չ խմելու ջուր, սակայն բրիտանացին կարծում է, որ կղզին մոլորակի ամենահիասքանչ վայրն է: Կղզու վաճառքն իրականացրած ընկերությունը սկզբում 90 հազար ֆունտ ստերլինգ է պահանջել, սակայն սակարկման արդյունքում տղամարդն այն գնել է 55 հազար ֆունտով:




Լրահոս