ԽԱԲՎԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին Ազատության հրապարակում կայացած Անդրեա Բոչելլիի համերգն անցավ բավականին բարձր մակարդակով, բայց դա ամենեւին էլ կազմակերպիչների շնորհքը չէր, այլ երգչի պրոֆեսիոնալիզմի արդյունքը: Կազմակերպիչները կրկին հուսախաբ արեցին լրագրողներին, քանի որ օրեր առաջ հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այս անգամ էլ մնացին կոտրած տաշտակի առաջ: Նրանցից եւ ոչ մեկին անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին ներս մտնել` պնդելով, որ այս թուղթը (խոսքը բեյջի մասին է) որեւէ ուժ չունի, եւ իրենց արգելված է ներս թողնել ԶԼՄ ներկայացուցիչներին: Լավ, մի բան չենք հասկանում. էլ ինչո՞ւ ենք հավատարմագրվում, նկար տանում, ԶԼՄ-ի անուն տալիս, առանց այդ էլ սովորական հանդիսատեսի պես արգելքից այն կողմ կլսեինք իտալացի տենորի հրաշք ձայնը: Հայաստանում նմանատիպ միջոցառումներ կազմակերպողները երեւի լավ չեն հասկանում կամ էլ չգիտեն, որ հավատարմագրումը հենց թույլտվություն է լրագրողներին` տարածք մտնելու եւ լուսաբանելու այն ամենը, ինչ կատարվում է: Հիշեցնենք, որ հավատարմագրված լրագրողները նույնանման խնդրի առաջ էին կանգնել Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:




Լրահոս