ԴԵՊԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Աբրահամը միացել է Ֆլորա Մարտիրոսյանի «Այլեւս երբեք» խորագիրը կրող նախագծին: Համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետները, մարզիկները, միանալով այս նախագծին, նպատակ են հետապնդում, Հայոց Ցեղասպանության 100-երորդ տարելիցին ընդառաջ, միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց Ցեղասպանության, մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա եւ միաժամանակ աշխարհին հույսի ու խաղաղության կոչ հղել: Երեւանում կայացած հանդիպման ժամանանակ Ֆլորա Մարտիրոսյանն Արթուր Աբրահամին ներկայացրել է նախագծի մանրամասները, առաջիկա ծրագրերը: Երգչուհին նշել է, որ Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում 2011 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած խաղաղության համերգաշարը շարունակություն կունենա Ռուսաստանում, Եվրոպայում, Արեւելքի երկրներում, իսկ 2015 թվականին` Հայաստանում: «Դատապարտում ենք մարդկության հանդեպ ոճրագործությունները, այդ թվում` հայոց Մեծ Եղեռնը: Ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման նպատակով պատրաստ եմ գործադրել ողջ ջանքերս: Բոլորս դեպի խաղաղություն»,-ասել է Արթուր Աբրահամը:




Լրահոս