Ինչպես հայտնի է դարձել «Պրայմ Կրայմ» գործակալությանը, երեկ բիլիարդի ակումբում ՌԴ ՆԳՆ աշխատակիցներին հաջողվել է տապալել «օրենքով գողերի» հավաքը` «սխոդկան»: Այն նվիրված էր չեչեն «օրենքով գող» Իսլամ Էդիլգիլեևի` Իսլամ Բոլշոյի 39-ամյակին:
Նրան ընկերակցում էին ևս երկու «գողականներ»` Խիզիր Ակբուլատովը` Պուզիր մականվամբ, և Թեյմուրազ Ֆարոյանը` Տեկո Թբիլիսկին:
Անձնական խուզարկության արդյունքում Իսլամի և Խիզիրի մոտ հայտնաբերվել և առգրավվել են հաշիշ և հերոին: Տեկոն, ով երկու շաբաթ առաջ էր ազատ արձակվել բանտից, մաքուր էր դուրս եկել: