ՀԱՐՑ. Մորաքույրս` Վարդիթեր Հակոբի Ծրտատյանը (Գավառ, Ազատության 43 շենք), բնակվում է Կիմերովայում: Առողջության վատթարացման պատճառով Հայաստան վերադառնալ չի կարող: Նրա ուղարկած լիազորագրով կարո՞ղ եմ ստանալ նրա մեկ տարվա թոշակը: Անհրաժեշտության դեպքում նաեւ առողջական վիճակի մասին էպիկրիզ կարող եմ ներկայացնել:
տնային տնտեսուհի
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` կենսաթոշակը լիազորագրով վճարվում է ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրը կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում ներկայացնելու դեպքում:
Դադարեցված կենuաթոշակի վճարումը լիազորագրով չի վերuկuվում:
Oրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` կենuաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակառուին տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում:
Դադարեցված կենuաթոշակի վճարումը վերսկսվում է կենuաթոշակառուի` գրավոր դիմելու եւ անհրաժեշտ այլ փաuտաթղթեր ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից:
Ելնելով վերոգրյալից` կենսաթոշակը կարող է վճարվել միայն ՀՀ նոտարի վավերացրած լիազորագրով:
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչության պետ Ս. Սաիյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս շատ կզարմանա Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր հայրենակիցը, երբ տեղեկանա, թե ՀՀ-ում որքան ցածր են կենսաթոշակները: Պատասխանը թեեւ մշուշոտ է, բայց, ըստ երեւույթին, որոշակի թղթաբանական գործընթացներ հաղթահարելուց հետո տիկին Կարինեն կարող է կենսաթոշակ ստանալ: Ցավոք, չի նշվում, թե ՀՀ-ում ապրելու տարիներին մեր կենսաթոշակառուն քանի տարի է աշխատել: Բայց եւ կարելի է վստահ լինել, որ հայրենիքում աշխատած տարիների ցանկացած ստաժ նրան ՀՀ բյուջեից կենսաթոշակ ստանալու բարոյական իրավունք է տալիս: