Այսօր «Նվագախմբի տղաները» ֆիլմի ռեժիսորի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 17-ին, հայ կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մարգարյանի ծննդյան օրն է:

Նա ծնվել է 1925թ. Լենինականում (այժմ` Գյումրի): 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Լ. Քալանթարի արվեստանոցը: 1950-54թթ եղել է կոմսոմոլի աշխատող:

1955թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: Շուրջ 30 տարի ղեկավարել է կինոստուդիային կից կինոդերասանի դպրոց-ստուդիան: Նկարահանել է մի շարք խաղարկային և դոկումենտալ ֆիլմեր, որոնցից են` «Եղիշե Չարենց» (1957թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Մսյե Ժակը և ուրիշները» (1964թ.), «Բարեկենդան» (1968թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Դեղատան խաչմերուկին» (1987թ.) և այլն: Գրել է նաև մի շարք ֆիլմերի սցենարներ: 1967թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

1

4

5

6

7




Լրահոս