Ապրիլի 26-ը ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և 41 ընտրատարածքներում գրանցված պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջին օրն է: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է համամասնական և մեծամասնական ընտրակարգերով ինքնաբացարկ հայտնած վերջին թեկնածուների հարցը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքից:
Համամասնական ընտրակարգով ինքնաբացարկի դիմում ներկայացրածները “Օրինաց երկիր” կուսակցությունից են.
1.N 13 – Կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյան (նա նաև թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու էր),
2.N 18 – Մհեր Համբարձումյան,
3.N 36 – ՕԵԿ նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյան,
4.N 55 – Մարգարիտ Հակոբյան,
5.N 144 – Կարինե Սառիկյան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել ՕԵԿ համամասնական ցուցակում N 45 Աշխեն Մանուկյանը, N 90 Կարինե Մկրտչյանը և N 169 Մերի Ղոնյանը:
Մեծամասնական ընտրակարգով ինքնաբացարկ են ներկայացրել.
1.N 4 ընտրատարածքում՝ Արմեն Եփրեմյան (ՀՀԿ),
2.N 10-ում՝ Գագիկ Շահնազարյան (անկուսակցական),
3.N 22-ում՝ Գրիշա Հովեյան (ՀՀԿ),
4.N 39-ում՝ Գորիկ Գրիգորյան (անկուսակցական):