
Ըստ “ժողովուրդ”-ի հավաստի տեղեկությունների` երեք օր առաջ Արաբկիր վարչական շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով կռվի մասնակից երիտասարդներից մեկը մահացել է: Երկար հարցուփորձից հետո թերթը պարզել է, որ մահացողը եղել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ և առավել հայտնի է ,բանջարանոցի Ժորիկե անունով: Համաձայն լուրերի` նա կռվի ժամանակ գլխի շրջանում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Երկու-երեք օր վերակենդանացման բաժանմունքում պահելուց հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: ԲՀԿ Արաբկիրի կառույցի անդամի մահվան մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղյակ չէին: Հերթապահ մասից “Ժողովուրդ”-ին հայտնել են, որ միջադեպի առթիվ ոստիկանությունը հաղորդում չի ստացել: Թերթը խոստանում է առաջիկայում պարզել` սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ: