Երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասի 1-ին շենքի մոտ, որն ավարտվել է դանակահարությամբ: Թերթին հաջողվել է պարզել, որ վեճի են բռնվել նույն շենքի բնակիչներ, որոնցից Յուրիկ անունով 40-ամյա տղամարդը դանակի հարվածներ է ստացել: Նրան տեղափոխել են “Արմենիա” բժշկական կենտրոն: Թե ինչ պատճառով է ծագել ծեծկռտուքը, թերթը փորձել է պարզել ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն հայտնել են միայն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 3-7 տարի ազատազրկում) քրգործ է հարուցվել: Դանակահարողը ձերբակալվել է, կատարվում է քննություն:
Հրապարակ. Վիճաբանություն Դավիթաշենում, որն ավարտվել է դանակահարությամբ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ