
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Գավառ քաղաքում:Ինչպես ցանկացած հանրահավաքի ժամանակ, այս անգամ ևս ուսուցիչներին բերել են հանրահավաքի` անկախ իրենց կամքից, սակայն այս հանրահավաքը մյուսներից տարբերվել է նրանով, որ ուսուցիչների վրա “պլան” է դրվել` յուրաքանչյուր դպրոցից բերել 200-250 ծնողի:Ուսուցիչները զանգահարել են ծնողներին ու պահանջել ներկայանալ դպրոց, որտեղ տնօրենը ներկա-բացակա է արել ուսուցիչներին, ուսուցիչները` ծնողներին, բոլորին նստեցրել ավտոբուսներն ու հայդա` երկիրը երկիր դարձնելու: Անգամ քաղաքի հրապարակին մոտ գտնվող դպրոցներից ծնողներին տարել են ավտոբուսներով, որ հանկարծ որևէ մարդ “երամից” չանջատվի: Ավտոբուսներով հանրահավաքի մասնակից են բերել նաև Գավառի շրջակա գյուղերից: