ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ ՀՀ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի որդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Դադարեցնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները», – նշված է որոշման մեջ: