Այսօր Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում մրցում էր Լոնդոնի «Արսենալի» հետ: Արդեն առաջին խաղակեսից հետո իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի գոլի շնորհիվ դորտմունդցիներն առաջ էին անցել հաշվի մեջ: Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում: Երկրորդ խաղակեսի սկզբում տանտերերի երկրորդ գոլի հեղինակը դարձավ Օբամեյանգը: Ամբողջ երկրորդ խաղակեսում ավելի շատ ակտիվ գրոհում էին հենց դորտմունդցիները: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, իսկ 5-րդ րոպեին դեղին քարտ էր ստացել: Մրցավարը նրան մեղադրել էր սիմուլյացիայի մեջ: Մխիթարյանը նաև ունեցավ գոլային պահեր, սակայն չկարողացավ իրացնել դրանք:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
D խումբ
«Բորուսիա» (Գերմանիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 2:0
Իմոբիլե, 45, Օբամեյանգ, 48