ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով ընդամենը երկու օր առաջ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ՀՀԿ բարձրագույն ղեկավարությանը, իր լեզվով ասած` “ժելեզնի” ձևով խոստացել է, որ ՀՀԿ-ի պատվին այլևս սկանդալներ չի սարքելու և որ “մեռած” 70 տոկոս ձայն է ապահովելու իր կուսակցության համար, բանից պարզվում է, երկար ժամանակ իր խոստմանը հավատարիմ չմնաց…Եվ ընդամենը երկու օր առաջ, “ՉԻ”-ին հասած տեղեկությունների համաձայն, էս երկրի տեր ու տիրական մարզպետը լրիվ հավատացած ու փոխված տրամադրությունների մեջ Գորիսի իր նստավայր է կանչել մարզի գյուղական համայնքների մի զգալի հատվածի ղեկավարներին ու նրանց ներկայությամբ “կատոկի” է ենթարկել իր աչքին “ալաբուլա” երևացող գյուղապետերից մեկին` հաթաթա տալով. “Իմ մոտ խաղեր տվողներին գիտեք, թե ինչ է սպասվում: Ընենց չըլնի, որ մի քանիսը գնան ուրիշ հասցեով, չլնեմ-չիմանամ, որ մեկն ու մեկդ համայնքում աչբ դնեք զիզի-բիզի բաների ու փչացած հեռախոսների վրա”: Իսկ թե հատուկ որ քաղաքական ուժին է նվիրված եղել Սուրեն Խաչատրյանի հերթական այս “ասուլիսը”, ,կարծում եմ` մեկնաբանությաններն ավելորդ են…”:
Չորրորդ ինքնիշխանություն.Սուրեն Խաչատրյանը կատոկի է ենթարկել իր աչքին ալաբուլա երեվացող գյուղապետերից մեկին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ