Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված Գրանդ փղին առաջիկայում կվիրահատեն. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանից Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված Գրանդ փղին սեպտեմբերի 18-ին կվիրահատեն. հատուկ դրա համար Վրաստան է ժամանելու աշխարհահռչակ ատամնաբույժ Պիտեր Կերտեսը: Գրանդի ժանիքները կոտրվել են ծնոտոսկրի մոտից:
«Հաճախ է պատահում, որ փղերը կոտրում են ժանիքները: Գրանդի մոտ այդ խնդիրն է: Ընդհանրապես, ասիական փղերի արուների մոտ հաճախ ժանիքները չեն էլ աճում, այնպես որ դրանց բացակայությունը չի խանգարում փղի գոյությանը, սակայն Գրանդի ժանիքները կոտրվել են ծնոտոսկրին շատ մոտ, եւ բորբոքումից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն օր լվանալ ժանիքների խոռոչները»,- ասվում է Թբիլիսիի կենդանաբանական այգու` սեպտեմբերի 16-ին տարածած հաղորդագրության մեջ: Փղին այդ վիճակում երկար չի կարելի թողնել, քանի որ օրգանիզմում բորբոքային օջախի առկայությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ կենդանու կորստի պատճառ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս