«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մայիսին հայտարարել էր «վարչապետների ակումբ» ստեղծելու մտադրության մասին` նշելով, որ ցանկություն ունի նախկին վարչապետներին ներգրավել տնտեսական, քաղաքական գործընթացները քննարկելու գործում: Պարզվում է` ակումբը դեռևս չի գործում, որովհետև մշակվում է դրա կանոնակարգը: Թերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը ևս մասնակցելու է նախկին վարչապետների հավաքներին, ասաց, թե հիմա ակումբի կանոնակարգի մշակումից հետո միայն կկազմակերպվեն քննարկումները: Թե ի՞նչն են կանոնակարգելու, Հարությունյանն ասաց, որ այն լինելու է չպարտավորեցնող, վարքագծի կանոններ ենթադրող, փոխհարաբերությունները կարգավորող փաստաթուղթ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: