Հայացք. Մոլդովական փողոցի հանրակացարանի բնակիչները մնացել են առանց զուգարանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Մոլդովական փողոցի 29/5 հասցեում գտնվող 8-հարկանի հանրակացարանի բնակիչները մնացել են առանց զուգարանի: Կոմունալ ամենատարրական հարմարությունը Նոր Նորքի թաղապետարանը ժամանակին բնակիչներից խլել է` վկայակոչելով ՀՀ կառավարության որոշումը, որը սակայն հենց թաղապետարանն է իրեն ձեռնտու տարբերակով ընկալել: Փաստորեն, հանրակացարանները սեփականաշնորհել են, իսկ դրանց զուգարանները վաճառել բոլորովին այլ մարդկանց: Ու հիմա հարյուրավոր ընտանիքներ մնացել են առանց զուգաոււնների: Իսկ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պետ Արտաշես Թարլամազյանը “Հայացք”-ին պարզաբանել է. “Կառավարության որոշումը պարտավորեցնում է թաղապետարանին` այդ բնակիչների համար կոմունալ հարմարություններ ստեղծել, իսկ իրենք, փաստորեն, վերցրել վաճառե՞լ են”:




Լրահոս