Մաշտոցի պողոտայից 18 փայտյա աղբաման է անհետացել` քաղաքային բյուջեին պատճառելով ավելի քան 1 մլն դրամի վնաս. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանի Մաշտոցի պողոտայից անհետացել են թվով 18 փայտյա աղբամաններ: Տեղեկացնենք, որ խոսքն այն աղբամանների մասին է, որոնք Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 77 հազար դրամով: Ստացվում է, որ 1 մլն 386 հազար դրամի աղբամաններ են կորել մայրաքաղաքից: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հետ, ով ասաց. «Մենք դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը նամակ ենք ուղղել, որպեսզի իրենք բացահայտեն: Երբեւէ մի փողոցի վրայից այդ քանակությամբ աղբաման չի գողացվել կամ չի պակասել: Հուսանք` կբացահայտվի գործը»: «Ժողովուրդ»-ը մայրաքաղաքի գլխավոր դիզայներից տեղեկացավ, որ նախորդ տարի եւս մեկ նստարան անհետացել էր մայրաքաղաքի կենտրոնից: Ու թեեւ իրենք նամակ էին գրել ոստիկանությանը, սակայն դեռ նորություն չկա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս