«Ժամանակ» թերթը գրում է. «Մոսկվայում ձերբակալված հայ գործարար Լևոն Հայրապետյանի ընկերն ու վստահված անձը` Նիցցայում բնակվող Մացակ Փոլադյանը, մեզ ասաց, որ ինքը երեք օր անցկացրել է Մոսկվայում և նախապես իմացել է, թե ինչ է սպասվում կայանալիք դատական նիստի ընթացքում: «Ես երեք օր է` Մոսկվայում էի, դատի օրից մեկ օր առաջ եմ վերադարձել Ֆրանսիա, նույնիսկ այնտեղ մեր ընկերները հարցնում էին` չե՞ս ուզում մեկ օր էլ մնալ` դատին ներկա լինես, ես էլ հրաժարվեցի: Պատկերացրեք այդ թատրոնը, բեմադրությունը, ռեժիսորը, ամեն ինչ նախօրոք կար, ստորակետերով գիտեի, իմ մնալն ու այդ անհաջող թատրոնը դիտելն անիմաստ էր»,-ասաց նա:
Նրա դիտարկմամբ` նպատակը շատ հստակ է` Լևոն Գուրգենիչին այնտեղ ֆիզիկապես ոչնչացնել. «Այդ հիվանդություններով նրան վաղուց պետք է հիվանդանոց տեղափոխած լինեին, բայց նույնիսկ դա չեն անում: Ամեն ինչ շատ հստակ է»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: