Պատգամավորի որդին ձերբակալվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին երեկ ձերբակալվել է: Ռոմա Գասպարյանը Երևանում անձի առևանգման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր գտնվում դեռ ամառվանից: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նույնիսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել, և ձերբակալությունից հետո նա միանգամից տեղափոխվել է կալանավայր»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս