«Բաշնեֆտի» գործը կարող է հասնել Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՖԿ Սիստեմա» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկոյին տնային կալանքի տակ են պահում «Բաշնեֆտի» գործով ֆինանսական միջոցների լվացման մեղադրանքով: Ըստ BBC-ի, այս մասին հայտնել է Ռուսաստանի հետաքննության կոմիտեի նախագահ Վլադիմիր Մարկինը: Եվտուշենկոյին մեղադրանք է ներկայացվել «Դրամական միջոցների օրինականացում» հոդվածով:

«ԱՖԿ Սիստեմա»-ն ֆինանսական արդյունաբերական խումբը հանդիսանում է հեռահաղորդակցության (ՄՏՍ), վառելիքաէներգետիկ (Բաշնեֆտ), բժշկական (ՄԵԴՍԻ) ընկերությունների, ինչես նաև «Դետսկի միր» առևտրային ցանցի բաժնետոմսերի սեփականատեր:

Հոլդինգի տնօրենների խորհրդի կազմում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ադրբեջանցի օլիգարխ Իսկանդեր Խալիլովի որդին՝ Ռախմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բաշնեֆտի» գործով ձերբակալվել էր հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանը:




Լրահոս