Արդեն մի քանի օր է` լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին` Արմեն Արամայիսի Ասլանյանը, ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Armlur.am-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ ինքը նման անուն-ազգանունով բարեկամ-ազգական չունի:
«Խնդրում եմ ինֆորմացիան ճիշտ հրապարակեք: Ես էդ մարդու հետ ոչ մի կապ չունեմ: Ինքը Ասլանյան, ես` Խաչատրյան, դա ձեզ ոչ մի բան չի՞ասում»,- նկատեց Սյունիքի նախկին մարզպետը:
Նշենք, որ թմրանյութերի իրացման համար ավելի վաղ դատապարտվել են Ս. Խաչատրյանի եղբայրն ու եղբորդիները: Իսկ նախորդ տարվա հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առաձնատան մոտ տեղի ունեցած՝ գնդապետ Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո, ըստ նախաքննական մարմնի, թմրանյութ է հայտանաբերվել նաև Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ: