Երևանի Ռուբինյանց 13 շենքի բնակիչներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ բնակիչների բողոքում են իրենց շենքի բակում դեղատան կառուցման դեմ: Արմեն Հարությունյան անունով անձը որոշել է այդ շենքի բակում դեղատուն կառուցել: Բնակիչները հայտնում են, որ դեղատան կառուցումից հետո հնարավոր չի լինի շտապօգնության ավտոմեքենաների մուտքը բակ:
Իրավիճակը գնալով ավելի է լարվում: Ժամանել են նաև ոստիկաններ:
Մանրամասները կներկայացնենք առաջիկայում: