
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես իր թեկնածությունն է առաջադրել (ինքնաառաջադրվել է) առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Նա արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է մայիսի 5-ին։ Սահակյանն առայժմ միակ թեկնածուն է, որ դիմել է ԿԸՀ։Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները նախանշված են 2012-ի հուլիսի 19-ին։Բակո Սահակյանը ԼՂՀ նախագահ է դարձել 2007-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արկադի Ղուկասյանին։