Քիչ առաջ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում սկսվեց ոչ իշխանական ուժերի՝ քառյակի նիստը։
Քառյակի նիստին ԲՀԿ-ից մասնակցում են Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը եւ Վարդան Օսկանյանը։ ՀՅԴ-ից ներկա են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը։ ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստից հետո հայտարարվելու է համատեղ հանրահավաքի օրն ու մարզային այցելությունների օրակարգը։
Լուրեր Հայաստանից – NEWS.am