
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի Ռուբինյանց փողոցում բնակիչները բողոքում են շենքի բակում դեղատան կառուցման դեմ:
Դեղատան կառուցողը սպառնում է բնակչներին, վիրավորում, խոստանում վրեժխնդիր լինել, իսկ տղամարդկանց մեղադրում է կանանց հպատակվելու մեջ:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ բնակիչներին է մոտեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Գեղամ Գրիգորյան: Նա փորձում է հանդարտեցնել բնակիչներին:
Վերջիններս էլ պատրաստ եմ մինչև ուշ գիշեր նստել բակում, իսկ դեղատուն կառուցողը հաստատակամ է տրամադրված: Նրանք մտադիր են դիմել Երևանի քաղաքապետարան և պահանջեն կասեցնել շինարարությունը:
Տեսանյութը և լուսանկարները՝ Armlur.am-ի